Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ է մեկնել արձակուրդ, այլ նրա հետ ընտանեկան հանդիպումից հետո
Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, ՀՀ վարչապետ նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ, «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ի խորհրդի անդամ Կարեն
Կարապետյանը:
Թե ինչ սպասումներ
կարող ենք ունենալ նորանշանակ վարչապետից և առաջիկայում ձևավորվող կառավարությունից, Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վոլոդյա
Բադալյանի հետ:
-Պարոն Բադալյան, ի՞նչ եք կարծում Կարեն Կարապետյանի
գալով, ինչ-որ բան հնարավոր է փոխել Հայաստանում:
Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նորանշանակ վարչապետից:
-Կարեն
Կարապետյանն եղել է Երևանի քաղաքապետ և նրա կատարած աշխատանքին բոլորս ենք ականատես
եղել: Ճիշտ է, կարճ ժամանակով, բայց որոշակի
առաջընթաց գրանցվել է:
Այսօր երկրի
առաջընթացի համար անհրաժեշտ է տնտեսության զարգացում, երկրում ներդրումների ավելացում, ամենակարևորը՝ աշխատատեղերի
ստեղծում, որ ժողովուրդն իր երկրում աշխատի, ոչ թե լքի երկիրը: Կարեն Կարապետյանի փորձը
և հնարավորություններն այս առումով մեծ են:
-Քաղաքապետի պաշտոնից նրա, կարծես, նեղացած հեռանալը որոշակիորեն
մտահոգություն է առաջացնում:
-Գիտեք,
էդպես միանշանակ չի կարելի ասել: Միգուցե, հարցեր կամ ինչ որ խոչընդոտներ են եղել,
մենք դա հստակ չգիտենք:
-Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց,
որ երկրում կան շատ լուրջ խնդիրներ և, որ ինքը
կախարդական փայտիկ չունի, իսկ շատ կարճ ժամանակում մեծ քայլեր ակնկալելը, ճիշտ չէ:
Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, հնարավոր
կլինի երկիրը դուրս բերել այս իրավիճակից:
-Շատ կարևոր
է նաև օրենսդրական դաշտի կարգավորումը: Պառլամենտն
իր ընդունած օրենքներով պետք է աջակցի, որպեսզի հարկային բեռը թեթևանա և փոքր ու միջին
բիզնեսը զարգանա: Երկիրն ուժեղացնելու համար, ամեն ինչ պետք է անել, որպեսզի փոքր ու միջին բիզնեսն առաջընթաց գրանցի: Այն պետք
է ընդգրկի հասարակության լայն շերտերը:
-Թերթերց մեկին տված հարցազրույցում դուք նշել
եք, որ հանդիպել և քաղաքական հարցերի շուրջ
զրուցել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կմանրամասնե՞ք, հատկապես, ինչ
հարցեր եք քննարկել:
-Իրականությանը
չի համապատասխանում ներկայացված այն միտքը, թե ես ասել եմ, որ մենք բարեկամներով միասին ենք անցկացրել արձակուրդը և
քննարկել քաղաքական թեմաներ: Ես նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ 20 օր առաջ ենք հանդիպել,
ընտանեկան մթնոլորտում, խոսել մեր ընտանեկան հարցերից, այնուհետև, ես մեկնել եմ արձակուրդ
և մենք դեռ չենք հանդիպել: Տվյալ թերթի լրագրողի հետ հանդիպել ենք, ձայնագրությունը
միասին լսել և պարզվեց, որ թյուրիմացություն է եղել: Այնպես չէ, որ մենք ՀՀ երկրորդ
նախագահի հետ չենք կարող տարբեր հարցեր, թեմաներ
քննարկել, սակայն ես նման բան հարցազրույցում չեմ ասել: Ինչպես արդեն նշեցի, թյուրիմացություն է եղել: