26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

25 սեպ 2021 10:44

Կռվող անձնակազմը կապով լսել է թե ինչպես է Արզումանյանը հրամայում , թե ով ուզում է լինի՝ կրակեք և որի արդյունքում էլ ունեցանք բազմաթիվ զոհեր, գումարած Շուշիի կորուստը

Պատերազմից հետո բանակում կատարվող փոփոխությունները՝ մանավանդ գլխավոր շտաբի և պաշպանության բանակի հրամանատարի փոփոխությունները բուռն քննարկումների տեղիք են տվել: Եթե Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացուման հանգամանքները հանրությանը հասկանալի էին, ապա Միքայել Արզումանյանի հեռացումը  բազմաթիվ մութ տեղեր ունի։ Մեր տեղեկություններով՝ հենց անմիջապես Արզումանյանն է թիվ մեկ պատասխանատուն Շուշի քաղաքի հանձնման եվ անկազմակերպ մարտերի վարման համար, որի արդյունքում էլ իրար դեմ դիմաց են դուրս եկել մեր զորքերը և արդյունքում ունեցել ենք հարյուրից ավելի զոհեր: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ քրեական գործ է հարուցված և տարվում է նախաքննություն։ Հարցաքննվել են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ու ՊԲ տանկայինի զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը: Կռվող անձնակազմը կապով լսել է թե ինչպես է  Արզումանյանը հրամայում , թե ով ուզում է լինի՝ կրակեք և որի արդյունքում էլ ունեցանք բազմաթիվ զոհեր, գումարած Շուշիի կորուստը: Այսինքն նրա պաշտոնից հեռացումը պատահական չէր եվ պաշտպանության բանակի հիմնական կորիզը հեռացումը համարում է տեղին:
armday.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր