Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

25 սեպ 2021 13:04

Հաճախակիացել են Թուրքիաից և Իրաքից դեպի Իրան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման փորձերը

ԻՀՊԿ-ն շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին զորքերի և զինտեխնիկայի տեղակայումը։
Այս զորաշարժին զուգահեռ՝ տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ Անվտանգության նախարարն այցելել է Արևմտյան Ատրպատական նահանգ, տեղում ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ և խորհրդակցություններ։
Միևնույն ժամանակ, Արևմտյան Ատրպատական նահանգից վերջին շրջանում հաճախակիացել են Թուրքիաից և Իրաքից դեպի Իրան ահաբեկչական տարբեր խմբավորումների ներթափանցման փորձերը, որոնք, ճիշտ է, կանխվում են ԻԻՀ ուժային կառույցների կողմից, բայց Իրանի հյուսիս-արևմուտքում ստեղծում են անվտանգային մթնոլորտ՝ միտում ունենալով տարածվել ողջ երկրով մեկ։
Ըստ երևույթին՝ նաև այս հանգամանքները հաշվի առնելով է, որ Իրանը ավելացնում է հատկապես Թուրքիայի սահմանին իր զորքերի տեսակը և թվաքանակը։
Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր