Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

25 սեպ 2021 15:35

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը

Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից՝ անդրադառնալով Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում առաջացրած խոչընդոտներին:

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի և Իրանի դեսպանության հարցուպատասխանը:

Հարց - Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ս. թ. օգոստոսի վերջից միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածում Ադրբեջանի առաջացրած խոչընդոտներին՝ մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ընթացքից և խնդրի շուրջ հայկական և հատկապես ադրբեջանական կողմի հետ քննարկումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը շարունակո՞ւմ է խոչընդոտներ առաջացնել իրանցի վարորդների համար Կապան-Գորիս ավտոճանապարհին:

Պատասխան - Վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ: Կասկած չկա, որ մինչև այս ճանապարհի ներկա փուլը այն եղել է երկու երկրների միջև առևտրի շարունակման և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հիմնական ուղին: Այնուամենայնիվ, Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերջին պայմանավորվածությունների արդյունքում՝ երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար:

Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը: Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այս ձևաչափով է, որ արդիական է դառնում:

Հարց - Սկզբունքորեն ինչպե՞ս կարող է, ըստ Ձեզ, լուծվել Իրանը Հայաստանին կապող ճանապարհի խնդիրը: Ունե՞ք արդյոք առաջարկված ինչ-որ բանաձև այդ հարցի առնչությամբ:

Պատասխան - Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և պարոն Արմեն Գրիգորյանի վերջին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնահատուկ վիճակը և այն անսովոր գործողությունը, որն իրականացվում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղությամբ և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հայ պաշտոնյաների բացատրությունները մեծապես հույսեր են ներշնչում Տաթևի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման:

Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով: Տարբեր առիթներով այս նկատառումները բարձրացվել են հայ պաշտոնյաների մոտ: Միևնույն ժամանակ, այս հարցը, բացի Հայաստանի կառավարության կողմից իր գործընկերների հետ պատշաճ ուշադրությունից և խորհրդակցությունից, պահանջում է այլ կողմերի ջանքերը: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հետ Իրանի Իսլամական Հանրապետության ակնկալիքները հայտնելուն զուգահեռ, առանձին հետևումներ են ընթանում այլ կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Հարց - Ադրբեջանի գործողություններում քաղաքական ենթատեքստեր տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում ադրբեջանական մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ իրանցիները բեռնափոխադրումներ են կատարում դեպի Արցախի Հանրապետություն:

Պատասխան - Երկկողմ հարթությունում, համագործակցության ծրագրերն ավելի առաջ մղելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև անցկացնել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով, որը, հուսով ենք, շուտով կիրականացվի: Բարեբախտաբար, Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ երկու նախագահների կառուցողական բանակցությունները, և կա համատեղ համագործակցության ընդարձակ ծրագիր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր