Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

25 սեպ 2021 17:31

Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 համակարգեր,ոչ ոք չի կարող միջամտել այն հարցերին, թե ի՞նչ պաշտպանական համակարգեր պետք է ձեռք բերենք, ո՞ր երկրից

Թուրքիան առաջիկայում մտադիր է Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 զենիթահրթիռային համակարգեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հեռարձակված CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան պլանավորում է նոր S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, Թուրքիայի առաջնորդը պատասխանել է. «Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցերին, թե ի՞նչ պաշտպանական համակարգեր պետք է ձեռք բերենք, ո՞ր երկրից և ի՞նչ մակարդակով: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել: Իհարկե, իհարկե, այո»:

Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին պայմանագիր են ստորագրել Մոսկվայի կողմից Անկարային S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այս համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը հարուցեց Վաշինգտոնի և ողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները չէր դադարեցնում փորձերը հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից: Այն բանի համար, որ Թուրքիան չի տրվում ճնշումներին և չի ազատվում S-400-ից՝ Վաշինգտոնը Անկարային դուրս թողեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի արտադրության ամերիկյան ծրագրից: Բացի այդ, Միացյալ Նահանգները երկար ժամանակ Թուրքիային սպառնում էր S-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցներ կիրառել, սակայն չէր շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ նրանք վախենում էին հարաբերությունների հետագա սրումից: ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցը՝ Անկարան զգուշացրել էր, որ նման սահմանափակումների կիրառումը անպատասխան չի թողնի: 2020 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը նման պատժամիջոցներ սահմանեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր