Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած          Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում       Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 սեպ 2021 15:14

Երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը.Թող բոլորիդ աղոթքներն իր հետ լինեն

Համացանցում տարածված լուրերը, թե երգիչ Հայկոն մահացել է, չեն համապաստխանում իրականությանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Կամո Սեյրանյանը` հայտնելով, որ իրենք գտնվում են հիվանդանոցում, որտեղ Հայկոն բուժում է ստանում։ «Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- տեսանյութում ասում է Սյուզան Մարգարյանը։

«Թող բոլորիդ աղոթքները լինեն իր հետ, ու ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արսեն Գրիգորյանը։

Նշենք, որ Հայկոն հոսպիտալացվել է օրեր առաջ։ Սիրված ու տաղանդավոր երիշտն առողջական խնդիրներ ունի կորոնավիրուսի հետ կապված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր