Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

30 սեպ 2021 14:45

Արտակարգ դեպք՝ Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Ահարոնյան փողոցի շենքերից մեկից 7 քաղաքացու տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Նրանցից 3-ը անչափահասներ են, ովքեր տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք թունավորվել։

Ոստիկանությունը պարզում է նաև վերջիններիս ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներն են 13-ամյա Անգելինա Զ-ն, 4-ամյա Նարե Գ-ն, 3-ամյա Անի Ա-ն, 21-ամյա Ալվարդ Ա-ն, 39-ամյա  Մարիա Վ-ն, 21-ամյա Ժենյա Զ-ն և 41-ամյա Քրիստինա Վ-ն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր