Ադրբեջանում հայտնվել է իրանամետ «Հուսեյնականների» շարժումը, սա հերթական ծպտյալ խմբավորումն է

«Սա հերթական ծպտյալ խմբավորումն է, որը իրանցիները տեղակայում են գրեթե տասնյակներով: Իրաքի փորձը ցույց է տալիս, որ նրանց ողջ գործունեությունը կարող է սահմանափակվել միայն ԶԼՄ-ների գործողություններով և սոցիալական ցանցերում հայտարարություններով: Այնուամենայնիվ, նման կառույցները կատարում են բազայի դեր, որի հիման վրա, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են մարտական ստորաբաժանումներ և քաղաքական թևով լիարժեք կազմակերպություն: Այսպես ձևավորվել է լիբանանյան «Հըզբոլլահը»:
«Հուսեյնականների» ստեղծմամբ Իրանը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման դեպքում ընդհատակյա գործունեության, ինչպես նաև այնտեղ արմատացած իսրայելական գործակալներին հակազդելու համար», - նշում է ալիքը: