Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»       Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ    

02 հոկ 2021 11:03

Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են․


«Հարգելի քաղաքացինե՛ր,


Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 4-ից»,-նշված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝


• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին


• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին


• լիազորագրով վճարվող դեպքերին


• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր