Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 հոկ 2021 15:02

Ադրբեջանը դարձել է Թուրքիայի վասալը.Հայաստանը երբեք չի փորձել Իրանում անջատողականություն հրահրել .Ջալալ Միրզաիի

infoteka24.ru-ն գրում է, որ իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հարցազրույց է վերցրել Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր և միջազգային հարցերի փորձագետ Ջալալ Միրզաիի հետ Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հարցով: Փորձագետի գնահատականներում կարել ի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները.

-Պատերազմից հետո Ալիևն ամրապնդել է իր իշխանությունը:

-Թուրքիան և Ադրբեջանը կանոնավոր զորավարժություններ են անցկացնում, նաև հրավիրում են մասնակցելու դրանց արտատարածաշրջանային ուժերին, բայց ոչ Իրանին:

-Իրանական զորավարժությունները ողջամիտ պատասխան են ադրբեջանա-թուրքական զորավարժություններին:

-Ադրբեջանական և թուրքական մամուլը վարում է հակաիրանական քարոզչություն, խեղաթյուրում պատմությունը, փորձում հրահրել անջատողական սադրանքներ:

-Ադրբեջանը դարձել է Թուրքիայի վասալը:

-Հայաստանը երբեք չի փորձել Իրանում անջատողականություն հրահրել, իսկ Ալիևն ու Էրդողանը փորձում են փոխել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում՝ առանց հաշվի առնելու Իրանի մոտեցումները:

-Բաքուն և Անկարան փորձում են ստիպել Իրանին Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կառուցել իրենց շահերին համապատասխան, Հայաստանի փոխարեն նախընտրել Ադրբեջանն և Թուրքիան:

-Բաքուն իր գործողություններով փորձում է Իրանին և մյուս դերակատարներին հասկացնել, որ անհրաժեշտ է համակերպվել պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ:

-Պատժամիջոցների պայմաններում Իրանին անհրաժեշտ են հարևան երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերություններում՝ Բաքուն սպասարկում է ԱՄՆ -ի և Իսրայելի շահերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր