Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

04 հոկ 2021 13:13

Բաքուն Հայաստանից «հուսադրող ազդակներ» է ստանում սահմանների սահմանազատման հետ կապված

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ «վերջին օրերին Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ»։ Այս մասին գրում է Tass-ը։


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե իրենք հանդես են գալիս «բոլոր պետությունների հետ հարաբերությունների հաստատման օգտին՝ միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիմքով, ինչը երկրի անփոփոխ դիրքորոշումն է»։


«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է, և հակառակ կողմից այս հարցի վերաբերյալ վերջին դրական ազդակները հույս են ներշնչում գործընթացի կառուցողական ուղղությամբ զարգացման համար», - ասել է Աբդուլաևան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր