Տեսանյութ.Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն, թույլ չի տա, որ Սյունիքով կապվեն երկու թուրքական պետությունները.
![](https://www.pastinfo.am/news_images/427/1280982_1/photo_2021_10_05_12_38_50.thumb.jpg)
«Մեսիջն այն է, որ թույլ չեն տալու տարածաշրջանի երկու թուրքական պետությունների միավորում՝ միջանցքի կամ այլ հաղորդակցման ուղիների միջոցով»։
Միջազգայնագետը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է հենց Սյունիքով, որովհետև շատ լավ հասկանում է, որ իր հյուսիսային հատվածը էթնիկ ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ հետագայում այստեղ հնարավոր են վտանգներ։
«Եթե Սյունիքում ուժեղանում է թյուրքական տարրը և Սյունիքով կապվում են այդ երկու թուրքական պետությունները, ապա կամա, թե ակամա, դրա ազդեցությունը իրենց վրա զգալու են նաև այդ ադրբեջանցիները»։
Վերջինս նշեց, որ Իրանի հյուսիսում մոտ 15 միլիոն ադրբեջանցի է ապրում ու մի գեղեցիկ օր նրանց շրջանում հնարավոր է կենտրոնախույզ հայտարարություններ արվեն, շարժումներ սկսվեն ու ֆինանսավորվեն՝ ուղղորդվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
«Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում միշտ եղել է հուսալի հենարան Իրանի համար։ Մեր կողմից ազատագրված տարածքները՝ խոսքը Արաքսի հովտի մասին է, Իրանի համար եղել է հուսալի թիկունք։ 1992 թվականին Իրանի ՊՆ-ն այցելել էր Հայաստան, հորդոր-խնդրանք էր դրել Հայաստանի առաջ, որ Իրանը երբեք չի համակերպվի Արաքսի հովիտը կրկին Ադրբեջանին անցնելուն։ Ինչ ուզում եք զիջեք՝ այդ հատվածները պետք է մնան անձեռնմխելի, որովհետև Իրանը հազիվ էր ազատվել ադրբեջանական միջամտություններից»։
Մասնագետի խոսքով, Իրանը չի թաքցնում նկրտումները, բացահայտ հայտարարում է, որ չի հանդուրժելու Հայաստանի սուվերեն տարածքների փոփոխություն։ Իրանն այստեղ իր շահն է առաջ քաշում, որը այս պահին համընկնում է ՀՀ շահին։