Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

06 հոկ 2021 10:44

Ադրբեջանական ավիաընկերությունը այսօրվանից սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը,իրականացնում է Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:


««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է AZAL ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։


Նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:


«Այպիսով, AZAL-ը այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող», - շեշտել է ավիաընկերությունը։


Մինչև Հայաստանը բացում է օդային սահմանը Բաքվի համար, Իրանը հայտարարել էր այն փակելու մասին։ Հոկտեմբերի 5-ից պաշտոնական Թեհրանը ռազմական կապուղիների միջոցով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելում է թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան։ Իրանը օդային սահմանը փակել է մասնավորապես ադրբեջանական ռազմական ավիացիայի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր