Տեղեկություններ կան, որ ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար,, Ադրբեջանն է հրաժարվել օգտվել մեր օդային տարածքից

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։
Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի նաև այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը:
Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին:
Տեղեկություններ կան, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, դեռևս 2013-2014 թվականներին Ադրբեջան ինքն է իր նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։
armday.am