Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

06 հոկ 2021 13:12

Քարլռություն.Քաղավիացիայի պատասխանատու պաշտոնյաները թռած են

Ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:


«Այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողները»,-նշել է ավիաընկերությունը:




Այս տեղեկությունը մտավախություն է առաջացրել հայ հասարակության շրջանում:


Հատկանշական է, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները, նշել էին, որ Իրանը երեկվանից փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը Բաքու-Նախիջեւան ռազմական մատակարարումներ է իրականացնում:


Առավոտից  պարզաբանում ստանալու համար փորձ ղ արվում կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, պարզելու համար, թե երբվանից է Երեւանը թույլ տվել Ադրբեջանին ուղեւորափոխադրումներ իրականացնել իր տարածքով դեպի Նախիջեւան, արդյոք սա նոր որոշում է, թե ավելի վաղ է եղել ուղղակի հիմա է Ադրբեջանը տարածում: Մինչ այս պահը քաղավիացիայի կոմիտեն որեւէ կերպ չի արձագանքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր