ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

06 հոկ 2021 13:42

Ադրբեջանը փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի Բաքվի գրասենյակը

Բաքվում փակել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Որպես պաշտոնական հիմնավորում՝ նշվել է կորոնավիրուսային սահմանափակումը: Միևնույն ժամանակ Իրանն արգելել է իր տարածքով դեպի Նախիջևան թռիչքները։


Նշենք, որ ադրբեջանաիրանական հարաբերություններում լարվածությունը դեռևս շարունակվում է: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, «Մեծ արարում» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Բաքվում «իրանական լրտեսական ցանցի» գոյության մասին։ Մուսթաֆայի տեղեկություններով՝ «5-րդ շարասյունը քայքայիչ գործունեություն է ծավալում մզկիթներում և մեդրեսեներոմ»։ Թեհրանն իսկապես հզոր հենակետ ունի Ադրբեջանում ՝ ի դեմս իրանամետ շիա իմամների։


Ուստի նա խորհրդարանին կոչ է արել երկրի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որոնք արգելում են նման կազմակերպությունների գործունեությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր