Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 հոկ 2021 14:31

Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում:

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:

Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:

Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թռիչքները կատարվել այն ընթացքում, երբ Վրաստանում տեղի էր ունենում Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպումը և ստորագրվում ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրեր։

Աղբյուր`    turkiyegazetesi.com.tr

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր