Արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին          Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով       Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց    

06 հոկ 2021 14:47

ՆԱՏՕ-ն պետք է աջակցի Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք ճանաչում և չենք ճանաչի Ղրիմի անօրինական միացումը

ՆԱՏՕ-ն պետք է աջակցի ոչ միայն Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այլև դաշինքին միանալու՝ այդ երկրների ցանկությանը: Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն. հայտնում է «Ուկրինֆորմը»:


«Իհարկե, մենք պետք է շարունակենք աջակցել սևծովյան երկու երկրներին՝ Ուկրաինային և Վրաստանին: Եվ ոչ միայն նրանց տարածքային ամբողջականությանն է պետք աջակցել, այլև ամրապնդել նրանց կարողությունները, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ ավելի լավ հարաբերությունների, այդ թվում՝ նրանց ձգտումների հարցում: Եվ մենք շատ լավ գիտենք այդ ձգտումները: Լեհաստանն ու Թուրքիան այն քչերն են, ցավոք, միայն մի քանիսը, ՆԱՏՕ-ի դաշնակիցները, որոնք այս հարցը բարձրացնում են յուրաքանչյուր նախարարական հանդիպման և յուրաքանչյուր գագաթնաժողովի ընթացքում», - ասել է նա:


Թուրքիայի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ «Ղրիմն ուկրաինական է»: «Մենք չենք ճանաչում և չենք ճանաչի Ղրիմի անօրինական միացումը»,- ասել է Չավուշօղլուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր