Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

18 հուն 2022 12:03

Ադրբեջանը, թեկուզ անուղղակիորեն, բայց արդեն ատամներ է ցույց տալիս Ռուսաստանին...մի՞ թե այս ամենը Ռուսաստանում չեն հասկանում

Անշուշտ, ուշագրավ, բայց բնավ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմա հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի նկատմամբ պահանջներով, մեր պետությանը հասցեագրված ապառնալիքներով, այլև Ռուսաստանի ու նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ ուղղված հայտարարություններով, մարտահրավեր նետում ՀԱՊԿ-ին:


Այս ամենը, ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում , պայմանավորված են աշխարհաքաղաքական նոր զարգացումներով, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի տեղակայմամբ և այդ երկրում պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի ձախողմամբ :


Ալիևը միաժամանակ քաղաքականություն բանեցնելով ու կեղծավորաբար բարեկամություն խաղալով, փորձում է ինչ-որ կերպ հավասարակշռել Ռուսաստանի դեմ ասածը հօգուտ Ռուսաստանի հայտարարություններով, որպեսզի չփչացնի կամ տանելի մակարդակի վրա պահի իր անձնական հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և իր ղեկավարած պետության հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ ի՞նչ եք կարծում` մի՞ թե այս ամենը Ռուսաստանում չեն հասկանում, այնտեղ բոլո՞րն են հիմար, խաբվող կամ միամիտ…


Ընդդեմ Ռուսաստանի


Ադրբեջանի նախագահի` այս շարքի վերջին հայտարարությունը Ղրիմի թերակղզին ուկրաինական համարելն է` շատ լավ իմանալով Ռուսաստանի համար տվյալ հարցի չափազանց զգայուն լինելը: Նա դարձյալ հանդես է եկել Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» պաշտպանությամբ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ալիևը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։


Նորություն չէ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի և այլ կառույցներում Ղրիմի հարցով բազմիցս դեմ է քվեարկել Ռուսաստանին, ինչպես և Թուրքիան, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով հրապարակայնորեն հայտարարել է, որ Ղրիմը երբեք չի ճանաչի որպես ռուսական։ Նորությունն այն է, որ Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր» Ադրբեջանը` հանձին Ալիևի, թեկուզ անուղղակիորեն, բայց արդեն ատամներ է ցույց տալիս Ռուսաստանին:


Ահավասիկ. օրերս Ալիևի Կիև այցելության ընթացքում Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները հայտարարել են ոչ միայն երկու երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու, այլև Սև ծովի ու Կասպից ծովի հիբրիդային սպառնալիքներին համատեղ հակազդելու պատրաստակամության մասին։


Հայաստանը ելք չունի ոչ Սև ծով, ոչ էլ Կասպից ծով, ընդհանրապես ծովային պետություն չէ, Իրանը և Ուկրաինան միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ, լարված հարաբերություններ չունեն, միմյանց չեն սպառնում, միմյանցից վտանգ չեն զգում, ավելին` Իրանը սևծովյան պետություն կամ սևծովյան ավազանի երկիր չէ, հետևաբար միանգամայն հասկանալի է, որ Ալիևը և Զելենսկին նկատի ունեն Ռուսաստանը, իբր Ադրբեջանի նկատմամբ նրանից բխող սպառնալիքները:


Ընդգծենք, որ այդ սպառնալիքները կարող են իրականություն դառնալ միայն Ուկրաինայի, թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատերազմի դեպքում, ինչը մատնում է, որ Ուկրաինան և թուրք-ադրբեջանական տանդեմը, որի բանագնացն էր Ալիևը Կիևում, պատրաստվում են հենց այդ պատերազմին և հիմա միասին հայտարարում են, ըստ էության, դրա հակահարվածին համատեղ հակազդելու պատրաստակամության մասին։


Այլիևի աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ադրբեջանա-ուկրաինական հռչակագիրը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այդ փաստաթղթով Ուկրաինան ու Ադրբեջանը պատրաստակամություն  են հայտնում պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դիմակայել հիբրիդային սպառնալիքներին, ապահովել խաղաղություն և կայունություն Սևծովյան-կասպյան տարածաշրջանում և դրանից դուրս: Ադրբեջանը հիշյալ հռչակագրով նաև հանձն է առել Կիևին աջակցել ինչպես Սև ծովի, այնպես էլ այդ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացներում։


Քանի որ խոսքը Ուկրաինայի ու Ադրբեջանի` այս զույգ «խաղաղության աղավնիների» մասին է, որոնք «խաղաղություն և կայունություն» են ապահովել և ապահովում համապատասխանաբար Դոնբասում և Արցախում, պարզ է, որ նրանց վերոնշյալ հավաստումը պետք է հասկանալ ճիշտ հակառակ իմաստով:


Ավելի վաղ անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը, Ալիևն  ադրբեջանական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ նրանց ներկայացնելու որոշ հիմնավորված պահանջներ կան։


«Ինձ թվում է, պետք է ավելի լայն պրիզմայով նայել խաղաղապահների գործունեությանը, և, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան»,- ասել է նա։


Բացի այդ, ըստ Ադրբեջանի նախագահի, «Բաքուն ռուսական կողմին բազմիցս պահանջներ է ներկայացրել ադրբեջանական տարածքներ ապօրինի այցերի կապակցությամբ, որոնք գտնվում են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»։


«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել անօրինական այցերի կապակցությամբ,- ասել է Ալիևը:- Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարից»։


Ալիեւն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և Բաքուն իրավունք ունի այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա։


 Ընդդեմ ՀԱՊԿ-ի


Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված նույն հարցազրույցի ընթացքում Ալիևն արհամարհականորեն է արտահայտվել ՀԱՊԿ-ի մասին: Նկատի ունենալով ՀԱՊԿ-ին, Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանը (պատերազմի դեպքում) օգնության  հույս ունի Ղազախստանի օրինակով, և հավելել, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին՝ դրանով իսկ ցույց տալով, որ լուրջ չի վերաբերվում ռազմական դաշինքին։


Ավելին. Ալիևը ՀԱՊԿ-ին բացահայտ uպшռնшցել է՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի միջшմտnւթյnւնը Հայաստանի և Ադրբեջանի գործերին կարող է լուրջ հետևшնքներ ունենալ։


 
Ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի


Նույն հարցազրույցում Ալիևը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին ծաղրական արտահայտություններով:


«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը,- ասել է նա:- Ենթադրում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այս միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ կազմեն»


Ըստ Ադրբեջանի նախագահի, ինքը պատկերացում ունի, թե ինչ պետք է անի Մինսկի խումբը, և ինչ չպետք է անի։


«Ես կարող եմ ասել, թե նրանք ինչ չպետք է անեն,- ասել է Ալիևը:- Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Նրանց փոխարեն, մենք լուծեցինք այս խնդիրը։ Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»:


Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։


«Որովհետև մենք դա թույլ չենք տա,- ասել է նա:- Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Երևի իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն»:


 Ընդդեմ Հայաստանի


Ալիևը նույն հարցազրույցում խոսելով Հայաստանի հետ նոր` 3-րդ պատերազմի մասին, ասել է, որ երբեք չպետք է խաբվել Հայաստանի իշխանության բարի խոսքերին: Նա հայտարարել է, որ հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստանը վերջապես պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (այսինքն` Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում, և ոչ միայն…)։


«Մենք սա ենք ուզում,- ասել է Ադրբեջանի նախագահը:- Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»:


«Մենք առաջարկում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ,- ասել է Ալիևը:- Ճանաչենք մեր փոխադարձ տարածքային ամբողջականությունը։- Եթե հայերը սրան համաձայն չեն, մենք էլ նկրտումներ ունենք։ Նրանց տրվել է «Սևանի կոտովինան (Գոյչե)», Զանգեզուրը և Երևանը։ Մենք էլ կպահանջենք նրանց հողերը։ Մենք չենք պարտվի»։


Եվս մեկ մեջբերում պատերազմական հանցագործի խոսքից. «Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և ի վիճակի չէ մեզ դիմակայել։ Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին` և իրենց ուժերով, և իրենց գործընկերների օգնությամբ։ Տեսանք ամենափոքր սպառնալիքը, կոչնչացնենք: Սա բոլորը պետք է իմանան և հասկանան»։


 
Սա ցույց է տալիս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր առճակատման սկիզբը


Նշելով Ալիևի հայտարարությունը, որ Ռուսաստանի կազմին կցված Ղրիմի թերակղզին հանդիսանում է Ուկրաինայի տարածքի մասը, «Ավիա Պրո» -ն գրել է.


«Սա ցույց է տալիս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր առճակատման սկիզբը Ղարաբաղում և Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով: Միաժամանակ ենթադրվում է, որ դա պայմանավորված է Թուրքիայի ճնշումներով»։


«Ավիա Պրո»-ի հետ այս հարցում համակարծիք լինելով, հավելենք, որ դա չի կարող լինել առճակատում միայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, առճակատման դեպքում Ռուսաստանի դեմ Ադրբեջանը հանդես է գալու ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ միասին, իսկ վերջինս այդ քայլին չի գնա առանց ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի:


«Հատկանշական է, որ ընդամենը մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը բացահայտ սպառնացել էր ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի գործերին կարող է լուրջ հետևանքներ ունենալ,- գրել է «Ավիա Պրո»-ն:- Սա կարող է Բաքվի համար բավականին լուրջ անախորժությունների պատճառ դառնալ»։


Ռուսական լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, չեն անդրադարձել Ալիևի վերոնշյալ հայտարարություններին: Այն տպավորությունն է, որ Ռուսաստանը չի ցանկանում այստեղ սրել իրավիճակը և, ընդհանրապես, լարված հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դադարեցնել զբոսաշրջության, տնտեսության և այլ ոլորտներում նրանց հետ համագործակցությունը: Այո, Ռուսաստանը գրեթե ամեն կերպ խուսափում է իր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև պատերազմի բռնկումից, բայց ամեն ինչ չէ, որ իրենից է կախված, եթե այդ պատերազմի հարցն արդեն, ռուս-ուկրաինականի հետ զուգահեռ, ԱՄՆ-ում, Արևմուտքում արդեն որոշված է:
livenews.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր