KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է վարույթ    

08 հոկ 2021 15:35

Տեսանյութ.Շատ մտահոգիչ է բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումներըԱյդ շինություններն ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն

Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված սպառնալիքներն ու ռիսկերը շարունակում են պահպանվել․ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նոր է վերադարձել Սյունիքից։


«Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բավականին ակտիվ շինարարության մեջ է։ Այդ շինություններն ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ են բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման ու ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը չի լուծի»,- ասաց Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր