Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

09 հոկ 2021 16:37

ՌԴ ռազմածովային ուժերի հետախուզական նավը մտել է Միջերկրական ծովշՌազմանավի հետախուզական ռադիոտեխնիկայի ճշգրիտ կազմը գաղտնի տեղեկատվություն է

Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Կիլդին» միջին հեռավորության հետախուզական նավը, անցնելով Բոսֆորը, մտել է Միջերկրական ծով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել են Ստամբուլից ականատեսները՝ հրապարակելով նեղուցով նավի անցնելու լուսանկարներ:


Սևծովյան նավատորմի «Կիլդին» նավը նախատեսված է պոտենցիալ թշնամու ուժերի հետախուզման, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացահայտման, նրանցից հնարավոր սպառնալիքի համարժեք արձագանքման միջոցառումների ժամանակին մշակման և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ուժերը մարտական պատրաստության վիճակի բերելու համար:


Ռազմանավի հետախուզական ռադիոտեխնիկայի ճշգրիտ կազմը գաղտնի տեղեկատվություն է:


Ավելի վաղ «Vyshny Volochek» փոքր հրթիռային նավն էր ուղևորվել Միջերկրական ծով: Կալիբր հրթիռներով հագեցած նավը դարձել է Միջերկրական ծովում նավատորմի մշտական օպերատիվ կազմավորման մի մասը:


Ներկայումս Միջերկրական ծովում գտնվող ռուսական էսկադրիլիան ներառում է մոտ 15 ռազմական և օժանդակ նավ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր