Ապրիլի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զարմանալի և հետաքրքրաշարժ փաստեր կենդանակերպի նշանների մասին       Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է ռեկորդային՝ 145 տոկոս    

12 հոկ 2021 11:21

Տեսանյութ.Ալիևի հղումը ՀՀ-ին՝ հայերն ընդունում են, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին , էլ մնացածը ինչ են ուզում մեզանից

Դուք շարունակեք միայն բղավել Ապագա Կա՜, մինչեւ արնախում թշնամին կտոր կտոր մեր տունը ավերում է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը: Նա մասնավորապես գրել է.


«Վերջ, հասանք...


Ալիևը արդարացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը և զավթումը հղում է անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, ասելով որ «եթե հայերն են ընդունում, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, էլ մնացածը ինչ են ուզում մեզանից»։


Ես իրականում արդեն խոսքեր չեմ գտնում, որ նկարագրեմ այս աննորմալ իրավիճակը որի մեջ մենք հայտվելենք ։


Ոիղղակի արդեն խոսքեր չկան։


Իսկ դուք շարունակեք միայն բղավել Ապագա Կա՜, մինչեւ արնախում թշնամին կտոր կտոր մեր տունը ավերում է , արդարացնելով իր քայլերը Հայաստանի ադրբեջանահաճո դիրքորոշմամբ։


Խելագարվել կարելի է արդեն…»,-գրել է Արման Աբովյանը:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր