Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

12 հոկ 2021 12:50

Այնպես չանեք, որ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն վերածվի ահաբեկչական կազմակերպության, երևանցիներն ասում են՝ թուրքը Երևան չի հասնի, ես էլ ասում եմ՝ կհասնի

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Արցախից բռնագաղթած ընտանիքների ներկայացուցիչները: Վերջիններս հայտարարում են, որ ՀՀ կառավարությունն անտեսել է իրենց:


Հադրութի բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի ղեկավար Լևոնը Հայրյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ կատավարությունը խոստացել էր, որ գոնե սոցիալական հարցերը լուծի, ժամանակավոր օգնություն կտրամադրի:


«Բոլորդ շատ լավ գիտեք, որ որոշել են 25 հազարական դրամ տրամադրել մեկ շնչին և առաջարկել են, թե ինչպես պետք է ծախսենք այդ փողը: Ասել են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք և մի քիչ էլ հետ կգցեք»,-հայտնեց հադրութցին:


Նա ասաց, որ Արցախը բռնագաղթածներին կգայթակղի միայն այն ժամանակ, եթե այնտեղ սկսվի ազգային ազատագրական պայքար:


«Եթե ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղ միավոր չկա իր տարածքում, եթե Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան և այդպիսին էլ կմնա, ես էլ ասել եմ, որ եթե Արցախին կարգավիճակ չտրվի, ապա այնտեղ հայ չի մնալու»,-հայտնեց Լևոն Հայրյանը և հավելեց. «Ես չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում՝ ով որ իշխանության է գալիս իրավունք ունի ժողովրդին պարտադրի՞: Սոցապ նախարարը չլինի, թող լինի պաշտպանության նախարարը, ինչպե՞ս կարող են ստիպողաբար մարդկանց տանել Արցախ: Ես մի քանի անգամ իրենց ասել եմ, որ ձեր դիմաց մարդ է կանգնած և պետք է հասկանալ, որ նրանք իրավունքներ  ունեն և եթե ցանկանում են բռնագաղթածներին վերադարձնել, ապա թող բացատրեն, թե ուր են տանում»:


 Նրա խոսքով՝ ողջ աշխարհում ժողովրդագրական հարցերը լուծվում են գրավչություն ստեղծելով,  եթե չլուծենայդ հարցը, ապա պարտադրանքով չեն կարող տանել:  


Լևոնը Հայրյանը նկատեց, որ իրավիճակը շատ է նման 90-ականներին Շահումյանից բռնագաղթածների խնդրին:


 «Այսօր մեր համար բնակարանից խոսելն դարձել է շքեղություն, քանի որ բնակարանը կարող է կառուցվել 3 տարում, բայց այդ ընթացքում պետք է գոյատևել, իսկ դրա համար ՀՀ կառավարությունը հունիսիսն կտրել է մեզ տրամադրվող 68 հազարական դրամները, բնակարանների 30 հազարակական դրամներն էլ օգոստոսին են կտրել և այդ ամբողջի դիմաց որոշել են տալ 25 հազար դրամ»,-հայտնեց բռնագաղթած հադրութցին և հավելեց, որ այդ գումարը չի  բավարարում և բնականաբար դժգոհ են կառավարությունից:


 Նկատելով, որ այսօր, հադրութեցու գլխավոր պահանջը  ողջ ազգին է վերաբերում Հայրյանը ասաց. «Այսօր մեր հարցերը չէ, հայ ազգի հարցերն է, ոչ մի հադրութցի իր ամենավատ երազում  անգամ չի ցանկանա, որ որևէ հայ ընկնի այս վիճակում, տուն չունի, տեղ չունի այսօր էլ ապագայի տեսլականից են զրկում, դա էլ ջհանդամը(կներեք օտար բառիս համար), այսօր օրավ ապրուստի հարց էլ չեն լուծում»:


 Նա հայտնեց, որ ցանկանում են, որ կառավարությունը մշակի ծրագիր հայ ազգի ապագայի և անվտագության համար, քանի որ այսօր նաև Հայաստանն է վտանգված:


«Շա վատ լուրեր եմ լսում, երևանցիները միմյանց մեջ խոսում են և ասում՝ թուրքը Երևան չի հասնի:Ես էլ ասում եմ՝ կհասնի»,-ասց Լևոն Հայրյանը և ՀՀ կառավարությանը զգուշացրեց, որ այնպես չանեն, որ «Հանուն Հադրութի»  հասարակական կազմակերպությունը վերածվի ահաբեկչական կազմակերպության:


 


Տող գյուղի բնակիչ Վլադիկ Ղահրիյանն էլ հայտնեց, որ ինչպես դավաճանաբար հանձնել են Հադրութը, թող այդպես էլ հետ բերեն: Նա պնդեց, որ հայ ազգի ողբերգությունն այն է, որ իշխանություններն ավելի շատ փողն են սիրում, քան հողը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր