Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները, մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին          ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ       Տեսանյութ.Հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյանի կոչը հանրահավաքից առաջ    

12 հոկ 2021 13:09

ԱՄՆ-ի կողմից F-15 կործանիչների տեղակայումը Հունաստանում անհանգստացրել է թուրքերին

ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում:

ւշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Դատելով առկա հրապարակումներից` թուրքական լրատվական կայքերն անհանգստացած են Հունաստանում ԱՄՆ-ի գլխավորությամբ տեղի ունենալիք այդ զորավարժություններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր