Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

12 հոկ 2021 16:23

Պուտինի մոտ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում, ուստի 2-րդ անգամ կարիք չկա պատվաստվելու

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ով գարնանը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ, դեռ չի ենթարկվել կրկնակի պատվաստման, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների բարձր տիտր է պահպանվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, նա երկրորդ անգամ դեռ չի պատվաստվել: Նրա մոտ, գիտեք, նա ինքն է խոսել այդ մասին, կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների շատ բարձր տիտրեր են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է, որ ապագայում Պուտինը «կհետեւի բժիշկների խորհուրդներին»:

Ընդ որում, ըստ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի, այս պահին Պուտինի հրապարակային հանդիպումները հիմնականում անցկացվում են վիդեոզանգերի ձեւաչափով: Այնուամենայնիվ, նախագահը նաեւ դեմ առ դեմ շփումներ ունի: «Այսօր նա ելույթ կունենա պատգամավորների առջեւ դահլիճում: Սա դեմ առ դեմ շփում է: Հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ շփում է: Մենք հայտնել էինք Իսրայելի վարչապետի առաջիկա աշխատանքային այցի մասին, դեմ առ դեմ շփում է»,- ասել է Պեսկովը: Նա պարզաբանել է նաեւ, որ պետության ղեկավարի մի շարք դեմ առ դեմ հանդիպումներ անցկացվում են ոչ հրապարակային ձեւաչափով:

Երկրի ղեկավարը պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել էր մարտի 23-ին: Ավելի ուշ նա պատմել էր, որ իրեն պատվաստել են Sputnik V-ով: Ինչպես հայտնի դարձավ սեպտեմբերին, նախագահի միջավայրում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: Ինքը՝ Պուտինը, պարզաբանել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նրանք ժամանակին երկորդ անգամ չեն պատվաստվել: Նախագահը ստիպված էր երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ մնալ, սակայն, ինչպես նա պատմեց ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, պատվաստանյութն «աշխատեց», եւ նրան հաջողվեց չհիվանդանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր