«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

13 հոկ 2021 11:47

Հայաստանը կարող է Բաքվի և Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 


«Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռազմական կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական  միջանցքը» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛  հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։


Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև Հնդկաստանին, ուստի առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրանական Պարսից ծոց - Սև ծով և հնդկական Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։


Ըստ այդմ, մեկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը և իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։


Ահա թե ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռնապետը խնդիրներ է ստեղժում նաև Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։


Մեր տարածաշրջանում դեռևս ոչինչ վերջնական չէ, ուստի վախվորած և պարտվողական մոտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշնամուն, որը, որքան էլ պարադոքսալ թվա, նույնիսկ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր