Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ       Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ    

13 հոկ 2021 17:26

ԱՄՆ-ն ժամային ռումբ է տեղադրել Աֆղանստանում.Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ». Պատրուշև

Միացյալ Նահանգները ժամային ռումբ է տեղադրել Աֆղանստանում՝ այնտեղ թողնելով մեծ քանակությամբ զենք՝ Թալիբանի իշխանության գալու ֆոնին: Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Ներկայիս իրավիճակում այն կարող է հեշտությամբ ընկնել ԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի կամ այլ խմբավորումների ահաբեկիչների ձեռքը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր պետությունների համար»,-ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պատրուշևը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ: Վերջիններիս թվի կտրուկ աճը նա համարել է տարածաշրջանային լուրջ սպառնալիք:

Պատրուշևն ԱՊՀ երկրներին կոչ է արել ուժեղացնել միջազգային ահաբեկիչների և Արևմուտքի ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր