Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 հոկ 2021 16:02

Տոնոյանը սպառնում է, որ կխոսի ու դրա արդյունքում միջպետական սկանդալ կլինի՞... Ասեմ,թե ինչի մասին է ուզում խոսել, բայց «չի կարողանում» ...

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.

«Պատերազմի պարտության և ազգային խայտառակության ճարտարապետ Դավիթ Տոնոյանը (Դավիթ Սպարապետ) իր տիրոջը սպառնում է, որ կխոսի ու դրա արդյունքում միջպետական սկանդալ կլինի:

Որպեսզի թեթևացնեմ Սպարապետի գործերը ասեմ, թե ինչի մասին է ուզում, բայց «չի կարողանում» խոսել Սպարապետը. ուրեմն 2020 թվականի օգոստոսին ՌԴ-ում Տոնոյանը մասնակցում էր «Բանակ 2020» միջազգային ռազմատեպնիկական համաժողովին: Էդ միջոցառման ընթացքում ՌԴ ՊՆ Շոյգուն Սպարապետին բառացի ասում է, որ  թուրք ադրբեջանական հարձակում է նախապատրաստվում Հայաստանի դեմ և, որ այդ դեպքում ռուսական միջամտությունը ուղղակի չի լինելու և առաջարկում է Տոնոյանին քննարկել խնդիրը Կապիտուլյանտի հետ և փորձեն համատեղ անուղղակի ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:

Դավիթ Տոնոյանն էլ գալիս է և Շոյգուի ասածը զեկուցում իր շեֆին, շեֆն էլ ասում ա, որ «ռուսները բլեֆ են անում ու նման բան չի կարող լինել... ռուսները թույլ չեն տա, որ թուրքերը տարածաշրջան մտնեն»:

Տոնոյանը Կապիտուլյանտի ասածը փոխանցում է Շոյգուին և արդյունքում մենք ստանում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը:

Հիմա Դավիթ Սպարապետը սպառնում է Կապիտուլյանտին, որ սա կպատմի և էդ սպառնալիքով փորձում ա առևտուր անել: Սպարապետին փոխանցեք, որ ինքը խոսա, չխոսա, դուրս գա հիմա, թե ոչ միևնույն ա շատ մոտ ժամանակներս ինքն իր շեֆի հետ պետական դավաճանության հոդվածով նստելու ա համապատասխան խցում:

Հ.Գ. Մեկ էլ Տոնոյանի փաստաբաններին խնդրենք Սպարապետին հիշեցնել Հորդանանից 10 անգամ ավել գումարով գնված «զենքի» մասին ու հարցրեք ի՞նչ եղան էդ զենքերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր