Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

14 հոկ 2021 11:16

Իրանի պատվավոր ազգին կարող ենք խոստանալ` ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժությունների ընթացքում, հրամանատարական կենտրոններում և վարժանքների կառավարման համար, կիրառվել են խելացի համակարգեր: Այս մասին գրում է Pars Today-ը։

Բրիգադի գեներալ  Ռեզա Շաաբանը հայտարարել է, որ զորավարժության ամենակարևոր կետերից է արհեստական ​​բանականության վրա հիմնված խելացի կառավարման համակարգի կիրառումը, ինչը այս վարժանքների ըթնացքում տեղի է ունենում առաջին անգամ:

«Խելացի կառավարման համակարգը արդյունավետ է գործում լայնածավալ սպառնալիքներին հակազդելու ժամանակ և կայացնելով որոշումներ, ՀՕՊ ուժերին օգնում է պատշաճ և ժամանակին արձագանքել սպառնալիքներին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ զորավարժոթյուններում չի կիրառվել դրսից բերված որևէ համակարգ, այլ միայն  տեղական արտադրության համակարգերից, որոնք կառուցված են ժամանակակից տեխնոլոգիայով։

«Մենք իսլամական Իրանի պատվավոր ազգին  կարող ենք խոստանալ` ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության»,-ասել է գեներալը։

«Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի օրը՝ Իրանի կենտրոնական անապատում՝  տեղակայն հրթիռների, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի համակարգերի և տեսողական վերահսկողության համակարգերի կիրառմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր