Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հոկ 2021 12:02

Տեսանյութ․Պառկացրեք, կոխեք ավտոն․․․3 տարեկան տղային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Կայքին նաև հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Վազգեն Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց:
***
Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ կից հրապարակելով տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկում քաղաքացուն, որոնց հրամայվում է նրան «պարկացնել, կոխել ավտոն»:


«Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:


«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:


Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:


Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել»,- գրել է Զոհրաբյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր