10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

14 հոկ 2021 13:33

Թեհրանում լուրջ անհանգստացած են Սյունիք ադրբեջանական զինված ներխուժման հնարավորությամբ և մտադիր են միջամտել, եթե սահմանները փոխելու փորձ լինի

fondsk.ru-ն «Իրանն առաջարկում է կառուցել «Կովկասյան միջանցք» և կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանը թուրքական բեռնատարների համար փակել է անցակետերը, ի պատասխան՝ Թուրքիան արգելել է իրանական բեռնատարների մուտքը: Դա տեղի է ունեցել Բաքվի և Թեհրանի հարաբերությունների սրումից հետո:

Իրանը կտրականապես դեմ է արտահայտվել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք ստեղծելու Ադրբեջանի ծրագրերին: «Իրանը հասկանում է, որ նման միջանցքի հիպոթետիկ տրամադրումը կզրկի իրեն, շրջանցելով թուրքական կամ ադրբեջանական տարածքը, մուտք գործել արտաքին և, մասնավորապես, եվրոպական շուկաներ: Ավելին, Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ակտիվ ջանքերի ֆոնին միանգամայն բնական է, որ Թեհրանը անգամ չի ցանկանում լսել ինչ-որ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Անկարա-Բաքու տանդեմի ագրեսիվ պահվածքը սպառնալիք է իրանական նախագծերին»,- ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Իրանն ունի մեկ թույլ կետ, այն է՝ իրանցի ադրբեջանցիների առկայությունը իր հյուսիս-արևմտյան նահանգներում, որտեղ Թուրքիան վերջին տարիներին պանթյուրքական քարոզչություն է իրականացնում: Իրանագետ Գարիկ Մինասյանի կարծիքով, Թեհրանում լուրջ անհանգստացած են Սյունիք ադրբեջանական զինված ներխուժման հնարավորությամբ և մտադիր են միջամտել, եթե սահմանները փոխելու փորձ լինի, և այդ մասին արդեն հայտարարել են իրանցի բարձրաստիճան զինվորականները:

Իսկ ըստ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի, «Զանգեզուրի միջանցքին» Իրանի պատասխանը «Կովկասյան միջանցք» ստեղծելու ծրագիրն է. «Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Հասեմիի վերջին թվիթերյան գրառումից, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով՝ իրանական ապրանքների տեղափոխումը Հայաստանի տարածքով կազմակերպելու համար լուծում է գտնվել, և մոտ ապագայում տարածաշրջանային տարանցիկ քարտեզներն ամբողջությամբ կփոխվեն, «Կովկասյան միջանցքը» կապահովի Իրանի մուտքը Սև ծով միայն Հայաստանի և Վրաստանի տարածքով:

Եվ թվում է, թե Թեհրանն արդեն զբաղվում է այդ գործով»: «Հայաստանը պետք է շարունակի իր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկրները կարող են օգնություն ցուցաբերել Հայաստանին: Եվ նրանք դա կանեն ոչ թե Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար, այլ հաշվի առնելով սեփական շահերը, քանի որ Սյունիքն այսօր վերածվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կետի, և այդ ամենի ճիշտ օգտագործումը կարող է որոշակի առավելություններ ապահովել Սյունիքի դիրքերի ամրապնդելու հարցում», - վստահություն է հայտնել Գարիկ Մինասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր