Տեսանյութ.Լարված իրավիճակ Բեյրութում․ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել․ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել ՝ 60-ը
Բեյրութում հրաձգային զենքից կրակել են ցուցարարների վրա, երբ նրանք շարժվում էին արդարադատության պալատի ուղղությամբ:
Առայժմ հայտնի չէ, թե ով է սկսել լարումը ու կրակել ցուցարարների ուղղությամբ, սակայն հայտնի էր, որ շիաների կուսակցության անդամները և համակիրները պետք է հավաքվեին Արդարադատության պալատի մոտ։ Կուսակցությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին՝ Տարեք Բիթարին։
«Ռիա Նովոստի»- թղթակիցը հայտնել է, որ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր՝ հատուկ գործողություններ իրականացնելու։
Կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, տուժել է ավելի քան 60 մարդ, հաղորդում Է Al-Mayadeen հեռուստաալիքը
Միևնույն ժամանակ Լիբանանյան NNA գործակալությունն ու Al-Jadeed հեռուստաալիքը հայտնում են, որ զոհվել է 4 մարդ։
Լիբանանյան բանակը հայտարարել է, որ որոնում է նրանց, ովքեր կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Հայտնել են նաև, որ կկրակեն այն անձանց ուղղությամբ, որոնց Բեյրութի փողոցներում կնկատեն զինված:
Տեսանյութերը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։