Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

15 հոկ 2021 15:33

Տեսանյութ.Ալիևը քննադատեց ՀՀ-ին ու Իրանին ահաբեկիչներ պատրաստելու մեջ.Ադրբեջանը՝ որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում ուեցած ելույթում Հայաստանից բացի մեղադրանքներ հնչեցրեց՝ ուղղված Իրանին։


Ալիևը, ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում, հայտարարեց, թե «հետկոնֆլիկտային իրավիճակն» ընդհանուր առմամբ հանգիստ է, ու մեկնաբանեց՝ ասում է «հետկոնֆլիկտային», քանի որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» ու հակամարտությունը լուծել է «ռազմաքաղաքական միջոցներով»։


Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ հրադադարի ձեռքբերման համար ու հավելեց, որ այժմ «Ադրբեջանի՝ Ղարաբաղյան շրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ»։


Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրներն են տարածքների ականներից մաքրումը, ասելով, որ պատերազմից հետո ավելի քան 150 Ադրբեջանի քաղաքացիներ զոհվել կամ ծանր վիրավորվել են ականների պայթեցման հետևանքով:


Նրա խոսքերով, Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների ամբողջական քարտեզները, իսկ փոխանցվածներն էլ ունեն մոտ 25% ճշգրտություն։


Ալիևը խոսքում նորություն էր հայտնվել՝ մեղադրանքներ Իրանի նկատմամբ՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման, Իրանի կողմից Ադրբեջանի սահմաններին իրականացվող զորավարժությունների ֆոնին, Իրանի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքների, որ վերջինս տարածաշրջան է բերել վարձկան ահաբեկիչների, որոնք պետք է հեռանան։


Ալիևը հայերին մեղադրեց մզկիթների քանդման մեջ, հայտարարելով, թե ներկայումս օկուպացված Շուշիում հայերը թողել են միայն մեկ մզկիթ՝ «ցույց տալու հանդուրժողականությունը».


«Մեկն է թողնվել՝ այսպես կոչված հանդուրժողականությունը ցույց տալու համար, ու Իրանից այսպես կոչված մասնագետների միջոցով, փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական»,-հայտարարեց Ալիևը, հավելելով, թե «տներն ու կառույցները քանդել են ու քարերը վաճառել Հայաստանում ու Իրանում, ծառեր են կտրվել ու նորից վաճառվել Հայաստանում ու Իրանում»։


«Անցած տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Իրանի հետ պետական սահմանի 130 կիլոմետրանոց ճանապարահատվածի նկատմամբ, որը 30 տարի գտնվում էր Հայաստանի հսկողության տակ, կանգենցրել է թմրամիջոցների շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի (Ջրական) շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը՝ ասելով, թե Հայաստանը՝ դավադրության մեջ մտնելով Իրանի հետ, թմրանյութեր է տեղափոխել Եվրոպա։


Ալիևը հայտարարեց, թե «օկուպացիայի շրջանում բազմիցս ասել է, որ այդ տարածքներն օգտագործվում են թմրանյութերի շրջանառության ու միջազգային ահաբեկիչներ պատրաստելու համար»։ 


Ալիևը կրկնել է, թե Հայաստանին է վերադարձրել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին, շիրակցի զինվորականներին էլ ներկայացրել է «որպես դիվերսանտների»:


Նա պատրաստակամություն հայտնեց սահմանազատման և սահամնագծման գործընթաց սկսել՝ «տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքով»,


«Պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ: Ադրբեջանը՝ որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը և հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- եզրափակեց Ալիևը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր