Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

15 հոկ 2021 16:57

Թուրքիայի պաշտպանության նախարարը սպասում է Էրդողանի հրամանին... Թող ոչ ոք դրանում չկասկածի

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի վրա ահաբեկչական հարձակումների աճից հետո այն, ինչ պետք է անել Սիրիայում, կարվի այն ժամանակ, երբ կգա ճիշտ ժամանակը:


«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, կարվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում... Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- մեջբերում է նրան Hurriyet-ը։


Աքարի հայտարարությունը հնչել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունից հետո, ըստ որի՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգները պատասխանատու են PKK-ի և դրա սիրիական մասնաճյուղի՝ YPG-ի հարձակումների համար:


Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի հատուկ գործողությունների ոստիկանության երկու անդամ վերջերս սպանվել էին Սիրիայի հյուսիսում, երբ ահաբեկչական խումբը կառավարվող հրթիռով հարվածել էր նրանց մեքենային:


Ավելի վաղ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի համբերությունը սպառվել է տարածաշրջանում թուրքական ուժերի ու տարածքների վրա կրկնվող հարձակումների պատճառով:


Նշելով, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հյուսիսային Իրաքի և Սիրիայի, Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի ուև Կիպրոսի բոլոր իրադարձություններին, Աքարը նաև ասել է, որ Թուրքիայի պարտքն է «պաշտպանել մեր ազգի իրավունքները և նրա բոլոր օրենքները»:


Միևնույն ժամանակ, խոսելով Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների մասին, նա հավելել է, որ Թուրքիան «լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին և դրանք կատարում է ուշադիր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր