Տղերքը դեռ հերոսաբար դիմակայում են, չեն ուզում դիրքը զիջեն թուրքին.Ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում եղելիության կեղծմանը,սրանք սե՞նց պիտի քննեն պատերազմի իրադարձությունները

Էս ամենը առաջին հայացքից թվում է բավականին տրամաբանական, բաաաայց... օրինակ հենց էս օրերին Ադրբեջանի զինված ուժերը բառացիորեն տեռորի են ենթարկում Արցախի գյուղերն ու գերու կարգավիճակում են պահում սահմանին կանգնած մեր զինվորներին: Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել, քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ, որ ոչ ջուր ունեն տղերքը, ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա:
Դրա նախորդ գիշերը հակառակորդը բառացիորեն պայթեցրել է մեր տղաներին, մինչդեռ Արցախի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ եղելությունը կեղծեն ու կոծկեն, իսկ տեղեկատվական դաշտում սկսեցին տարածել կեղծ ինֆո առ այն, որ ամեն ինչ խաղաղվեց, երբ ռուս խաղաղապահները խառնվեցին:
Ղազինյանի ներկայացրած «Հայաստան» դաշինքը գուբերնիստական ավանդույթներին հավատարիմ մնալով սահմանափակվեց նրանով, որ հայտարարություն տարածեցին, որտեղ հղում արեցին կեղծ տեղեկությունների վրա: Թե ինչու է «Հայաստան» դաշինքը մասնակցում եղելիության կեղծմանը, ակնհայտ է ու բացատրելու կարիք չունի, կա հրահանգ՝ կատարում են: Ստեղ հարցը ուրիշ բանի մեջ է՝ սրանք սե՞նց պիտի քննեն պատերազմի իրադարձությունները: Էսօր, հենց հիմա, տեղի ունեցող դեպքերին չեն ուզում արձագանքեն, ուր մնաց գլոբալ դավադրության կծիկը փորձեն լուսաբանել... չէ մի չէ...
«Գրապառակի» մոտիվն էլ ա պարզ, Ղազինյանի չընտրելու թատրոնը կորցնում է իր արժանահավատությունը, սրանք էլ վատ սերիալի սցենարիստին հարիր մուտկա են դաշտ գցում, որ մարդիկ ավել պակաս հարցեր չտան: Տղերքը ընդեղ արնաքամ, սոված ծառավ գերի են, սրանք ստեղ թատրոն են բեմադրում ու ձև են անում որ բան չկա:
Հ.Գ. վիրավորի ուսն է խոցված, բարեբախտաբար փամփուշտը դուրս ա եկել, կարեցել են վիրակապեն: Ռուսները մինչև հիմա չկան: Տղերքը դեռ հերոսաբար դիմակայում են, չեն ուզում դիրքը զիջեն թուրքերին»: