Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

16 հոկ 2021 16:15

Հայտնի է «Քովիդ-19»-ի դեմ ռուսական մանկական պատվաստանյութի հավանական անվանումը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ նախատեսված երեխաների համար, որը մշակվում է Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնում, կարող է ստանալ «Սպուտնիկ M» անվանումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ամենայն հավանականությամբ, կմնա «Սպուտնիկ»՝ արդեն հասանելի դեղամիջոցնի օրինակով: Երեխաների համար նախատեսված պատվաստանյութի անվանմանը կավելանա М տառը: Ինչպես հասկանում եմ, դա կխորհրդանշի «փոքրերին» (маленькие)»,- ասել է մասնագետը:

12-17 տարեկանների համար հակակորանվիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին հուլիսին: Երեխաներին պատվաստում են նույն «Սպուտնիկ V»-ով, սակայն ավելի փոքր չափաբաժնով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր