Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

18 հոկ 2021 12:27

Տեսանյութ․Դուք եղեք դատավորը,հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան

«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը նոր գրառում է կատարել՝ Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումների վերաբերյալ։
«Դուք եղեք դատավորը!!! Մենք այս հսկայական բժշկական սարքավորումների աջակցությունն արեցինք` օգնելու մեր ազգին և մեր ժողովրդին: Մենք նույնիսկ հայրենասիրական երգով գեղեցիկ տեսահոլովակ պատրաստեցինք, քանի որ շատ ոգևորված էինք Հայաստանին օգնելու համար:

Մեր Կենսաբժշկական ճարտարագիտության բաժինը ստուգել է յուրաքանչյուր ապրանք առաքվելուց առաջ և հավաստագրվել է, որ այն լավ վիճակում է և օգտագործելի հիվանդանոցներում!!! Եթե դա լավ է ամերիկյան հիվանդանոցների համար, որոնք լավագույնն են այս աշխարհում, ապա դա լավ է ամենուր, ներառյալ՝ Հայաստանում !!!»,-գրել է Սարիանն ու հրապարակել Հայաստան առաքված սարքավորումների տեսանյութը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարիանը գրել էր, որ 2 տարվա ընթացքում Հայաստան է ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:

«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել»,-գրել էր Սարիանը:
Առողջապահության նախարարությունը՝ ի պատասպան ԶԼՄ-ների, հայտնել էր, թե սարքավորումների մի մասը բաշխվել է բուժհաստատություններին, մի մասն էլ պիտանի չեն եղել շահագործման ու համապատասան ՊՈԱԿ-ի կողմից  սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

ՊՆ-ն ևս հայտնել էր, թե նվիրաբերված բժշկական սարքավորումների  խմբաքանակի մեջ եղած շահագործման պիտանի սարքավորումները բաշխվել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատություններին, իսկ սարքավորումների մի մասը մաշվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով պիտանի չէ շահագործման և, հնարավորության դեպքում իրականացվում է վերանորոգման կամ, եթե վերանորոգումն անհնար է` խոտանման ընթացակարգ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր