Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

18 հոկ 2021 17:44

Արտասովոր տեսարանը ապշեցրել է ֆրանսիացիներին.թե ինչպես և ինչու է մեքենան հայտնվել կանգառի տանիքին

Ֆրանսիայի Բրետան շրջանի Պլունեվանտե քաղաքի բնակիչներն ապշել են՝ առավոտյան բավականին տարօրինակ տեսարանի ականատես լինելով:

Ինչպես գրում է Oddity Central-ը, մարդիկ առավոտյան տնից դուրս գալով ավտոբուսի կանգառի տանիքին «կայանված» մեքենա են տեսել: Շատերը լուսանկարել են սպիտակ մեքենան՝ Place de l’Eglise հրապարակի ավտոբուսի կանգառի գագաթին և լուսանկարները հրապարակել սոցցանցում:

Տարօրինակ երևույթի մասին տեղեկացվել է նաև քաղաքի ժանդարմերիային: Իրավապահները ևս մի քանի լուսանկար են արել, ապա իջեցրել մեքենան: Սակայն նրանք չեն կարողանում որևէ բացատրություն գտնել, թե ինչպես է մեքենան հայտնվել այնտեղ:

«Դա իրական առեղծված է: Մենք գիտենք՝ ով է մեքենայի սեփականատերը, սակայն չգիտենք՝ ինչպես է այն հայտնվել այդտեղ և թե ինչու»,- ֆրանսիական ԶԼՄ-ներին հայտնել է կապիտան Քրիստոֆ Լավալը:

Բնակիչները սկզբում մտածել են, որ դա որևէ արտիստի կողմից իրականացված ժամանակակից արվեստի ցուցադրություն է կամ մարքեթինգային նախագծի մի մաս, սակայն ոստիկանությունից նշել են, որ այդ տարբերակներից ոչ մեկն էլ իրականությանը չի համապատասխանում:

Մեկ շաբաթ մարդկանց տարակուսանքի մեջ պահող իրադարձությունը վերջապես գտել է իր բացատրությունը: Նախօրեին ֆրանսիական ԼԶՄ-ները հայտնել են, որ առեղծվածը վերջապես լուծված է: Ինչպես պարզվում է, կատարվածի պատճառը մեքենայի սեփականատիրոջ և այդ տարօրինակ հնարքի հեղինակի միջև տեղի ունեցած «առևտրային վեճն» է եղել: Զայրացած լինելով՝ վերջինս մեքենան հատուկ պալետային հարմարանքի միջոցով բարձրացրել է կանգառի տանիք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր