Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

19 հոկ 2021 10:00

Իշխանությունն իր փորած փոսն է ընկել. Փաշինյանը Սյունիք էր գործուղել մարդկանց, ում վրա «ատամ» ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն տրաքացրել, այլև իշխանությունն է մինչև լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակը։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քավորությամբ ՔՊ-ականները խմել են Առուշի կենացը: Բանն այն է, որ նա մարզպետի սանիկն է, իհարկե, շուրջ երեք տարի է՝ նրանց միջև բացարձակ շփում չկա, սակայն ոչ միայն քավորական սրբությունը, այլև Առուշանյանի՝ բերդում գտնվելու հանգամանքն իր դերը խաղացել է, և անգամ մարզպետի որդին է աշխատել Առուշանյանի օգտին։


Առհասարակ, գորիսեցիների համար շատ կարևոր է եղել «նեղ վիճակում» գտնվող մարդուն օգնելը, և Առուշի օգտին տրված քվեների մի պատկառելի մասը հենց բերդում գտնվելու պատճառով է եղել: Այնպես որ, իշխանությունն իր փորած փոսն է ընկել. կարծել է, թե Առուշին մեկուսացնելը կխանգարի նրա ընտրվելուն, սակայն հակառակ դերն է խաղացել: Միայն Գորիսի ընտրությունների համար «վիզ դրած» և Աբունցին առաջ մղած Արմեն Խաչատրյանը ներկա չի եղել քեֆ-ուրախությանը։


Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր կանխազգացել, որ Գորիսում չեն հաղթելու, դրա համար էլ Սյունիք էր գործուղել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Արսեն Թորոսյանին: Մարդիկ, որոնց վրա «ատամ» ունի և պարտությունը կկոտրի նրանց գլխին»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր