Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հոկ 2021 15:08

Տեսանյութ.Վախենում եմ լուրջ տարածաշրջանային պատերազմից Սյունիքի դեմ, Թուրքիան իր զորքը կուտակել է Նախիջևանում, Ադրբեջանը ահաբեկիչների հետ զորքը կուտակել է Կովսականում

«Ինձ շատ ավելի հստակ ու հավաստի  տեղեկություններ են գալիս , որ այնուամենայնիվ Փայլասարի բարձունքը հանձնել են թշնամուն, իսկ դա  նշանակում է, որ  մենք կորցնում ենք ռազմավարական վերահսկողությունը  Սյունիքի գրեթե ամբողջ հարավի, ինչպես  նաև Կովսականի, այսինքն   նաև  այն հատվածի նկատմամբ , որոնք արդեն հանձնված էին թշնամուն, բայց մեր դիտարկման տակ էին»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ ընդգծելով, որ  Փայլասարը կարևոր  ռազմավարական բարձունք է։

«Փայլասարը,  եթե ՀՀ տարածքի  առումով նայենք,  ափի մեջ է պահում հարակից գյուղերը , այդ թվում՝ Ագարակ գյուղը, Կապան քաղաքը, քաղաքի օդանավակայանը։ Թշնամին բնականաբար պետք է ձգտեր այդ բարձունքին տիրանալ, թեպետ կարևոր է նշել, որ բարձունքը  երբեք, այդ թվում խորհրդային տարիներին, չի եղել Ադրբեջանի կազմում․  հիմա թշնամին ասում է տվեք, մերոնք էլ տալիս են։Ճիշտ է, ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է , որ չկա նման բան, բայց ես հակված եմ կարծելու, որ ստում է ,որովհետև  Կապանից , Սյունիքից եկող իմ հավաստի տեղեկություններն այլ  բան են ասում»,-նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններում Առուշ Առուշանյանի տարած հաղթանակին մեդիափորձագետը նշեց․

«Այո՛,  աջակցել եմ Առուշ Առուշանայնին  այն առումով, որ Սյունիքից պետք է սկսվի հայկական պետականության ողնաշարը պահելու գործողությունը և այդ առումով Առուշի վերընտրվելը , Առուշի իշխանության պահապանելը  Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ողնաշարի ջարդել էր նշանակում, ինչը շատ պարզ երևաց։ Գիտենք, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ՔՊ-ի ներսում  նույնիսկ ծեծկռտուք է եղել և այլն, գրեթե չեմ կասկածում , որ Սյունիքի մարզպետին կփոխեն , որովհետև Մելիքսեթ Պողոսյանն  ամբողջությամբ չէր ընկալվում ՝ որպես ՔՊ-ի անբաժան մաս և էնտեղ կփորձեն տեղադրել  «Քաղաքացիական պայմանագրի»  այլ  մանկլավիկների․ ինչ կբերի դա, Առուշ Առուշանյանը կարող է լինել հայոց պետականության  պահպանման անհատականություններից մեկը , որի շուրջ կարող են համախմբվել մեր հայրենակիցները , չեմ ասում, թե կլինի համազգային կերպար,  թեպետ ամեն ինչ հնարավոր է, բայց մարդիկ, որոնք  անհատ առաջնորդի կարիք ունեն, ի դեմս Առուշ Առուշանայնի կարող են տեսնել այդ առաջնորդին Սյունիքի մարզում»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Մեր զրուցակիցը  միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ  քաղաքական իշխանությունը կփորձի  նոր խնդիրներ ստեղծել հատկապես Սյունիքի մարզում՝  վենդետաների , բռնաճնշումների տեսքով, որոնք, նրա խոսքով  արդեն կան։

«Մենք, ազգային ինքնութուն ունեցող հանրությունը պետք է համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն օգտագործել Հայաստանում ազգային  հեղափոխություն իրականացնելու համար»,-նշեց մեր զրուցակիցը։

«Ես վախենում եմ լուրջ տարածաշրջանային պատերազմից Սյունիքի դեմ , Թուրքիան իր զորքը կուտակել է Նախիջևանում , Ադրբեջանը ահաբեկիչների հետ զորքը կուտակել  է Կովսականում , Զանգելանում և Ջրականում , Իրանը զորքը կուտակել է Հայաստան-Իրան, Արցախ-Իրան սահմանին ․ Ռուսաստանը զորքը կուտակել է Սյունիքում և Արցախում , հասկանում ենք , որ այստեղ մի քանի երկրների շահեր են բախվում, և չմոռանանք, որ Սյունքն ու Արցախը կարևոր նշանակություն ունեն հանքահումքային հարստության առումով։ Մենք նստած ենք մեծ հարստության վրա , որքան ճիշտ հասկանանք դա, այդքան ամուր կպահենք մեր ունեցածը»,-նշեց մեդիափորձագետը;

Մանրամասները՝ տեսանյութում։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր