Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

19 հոկ 2021 16:38

Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանմանը.Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում

Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում Իրանի արտահանումը Ռուսաստան և նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանումը. հաղորդում է Imna-ն:


Նրա խոսքով, դեպի Ռուսաստան Իրանի արտահանման 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այս ճանապարհը, քանի որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հարցում: Ամեն օր ինչ-որ պատճառ են ներկայացնում, մեկ հոսանք չկա, մեկ ռենտգեն ապարատը չի աշխատում, երբեմն էլ ասում են, որ թմրանյութեր փնտրող շներ չկան, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է համագործակցությունից: Այդ պատճառով Աստարայում բեռնատարների մեծ հերթեր են առաջանում՝ հասնելով 10 կմ-ի:


«Մենք պետք է դիվանագիտության մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես հարևան երկրների հետ: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից տարանցիկ ուղուն կփոխարինի Հայաստանը: Նման պայմաններում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները: Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում: Այժմ այս ճանապարհը բացելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է», - հավելել է Ջալիլ Ջալիֆարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր