Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը          Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար       Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են    

20 հոկ 2021 14:54

Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը.ուշքի եկա այն պահին, երբ ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը

Թուրքիայի Սամսուն քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է ադրբեջանցի գործարար Արիֆ Շեհրի ու նրա կնոջ վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կենդանին կծել է 35-ամյա գործարարի քիթը։


Գործարարը պատմել է, որ շան հարձակման զոհ է դարձել աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա կինը՝ Ֆերդինան, տեսնելով շանը, սկսել է վազել։


«Ես նրան ասացի՝ պետք չէ վախենալ, շունը չի կծի։ Որպեսզի պաշտպանեմ կնոջս, ես գնացի շան ուղղությամբ։ Կենդանին հանկարծ հարձակվեց իմ վրա ու կծեց քիթս։ Ես ուշքի եկա այն պահին, երբ տեղ հասած ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը»,-պատմել է նա։


Ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։ Իրականացվում է քննություն։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր