Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

20 հոկ 2021 15:11

Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը: Լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որ առաջիկայում Տիգրան Ավինյանը կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրեն.


«Ես նման տեղեկություն չունեմ, ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է: Տիգրան Ավինյանը, որքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը:Պետք է հաշվի առնենք, որ կոմբինատում բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը նշանակում է՝տնօրեն կնշակավի ընկերության կողմից»,-ասաց Վահե Հակոբյանը:


Արդյո՞ք հնարավոր է այս հարցով պայմանավորվածություն լինի «Գեոպրոմայնինգ»-ի և կառավարության միջև, Հակոբյանն ասաց.


«Քանի որ մենք ալոգիկ կառավարություն ունենք, ես ոչինչ չեմ բացառում, բայց տրամաբանությունը և օրենքը պահանջում է հետևյալը՝ եթե պետություննե ունի ինչ-որ տոսկոս մասնաբաժին, ինքը կարող է ներկայացված լինել ընկերության խորհրդում և որպես դիտորդ, հետևի օրինակ ֆինանսական ոլորտին»:


Հարցին՝ արդյո՞ք վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասում էր, թե՝ «ժողովրդից թալանածը հետ ենք վերադարձնելու», Վահե Հակոբյանն արձագանքեց. «Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է՝ ցանկացած վտանգ է սպառնում և ցանկացած վտանգ ստանում է իր ադեկվատ պատասխանը, այդպես էլ շարունակվելու է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր