Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 հոկ 2021 11:29

Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Վաշինգտոնում արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական՝ «45 օր - պայքար հանուն ազգի»,  ֆիլմի ցուցադրությունը Վաշինգտոնում։


Ադրբեջանի դեսպանությունը ցուցադրությունից առաջ զանգահարել է թատրոն՝ պնդելով, որ չեղարկեն միջոցառումը՝ նշելով, որ եթե չչեղարկեն, թատրոնի հեղինակությունը կտուժի։


Թատրոնը մերժել է դեսպանատան պահանջները, որից հետո Ադրբեջանի դեսպանատունը վճարել է թատրոնի դիմաց էկրանով բեռնատար մեքենայի կայանման համար երեք ժամ` փորձելով վարկաբեկել վավերագրական ֆիլմը: Բեռնատարի էկրանին գրված է եղել՝ «արդյոք ֆիլմը ցույց տալու է՝ ինչպես են հայերը հարձակվում ադրբեջանցի քաղաքացիների վրա»։


Ի պատասխան այս քայլի՝ ֆիլմի ռեժիսոր Գեսսենը թվիթերում գրել է․ «Շնորհակալություն, ձեր բեռնատարն այս երեկո մեր ցուցադրությանն ուղարկելու համար, ինչպես նաև թատրոնին ահաբեկելու փորձերի՝ ցուցադրությունը դադարեցնելու համար: Հաջորդ անգամ, մի վատնեք ձեր գումարը, ես ձեզ համար անվճար տոմսեր ունեմ, և ներսում շատ ավելի տաք է»։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր