Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 հոկ 2021 13:55

Հիվանդը մահացել է ՄՌՏ ապարատի ներսում

Հարավային Կորեայի Գիմհա քաղաքի հիվանդանոցում անսովոր միջադեպ է տեղի ունեցել. 60-ամյա հիվանդը մահացել է ՄՌՏ ապարատի ներսում՝ թթվածնի բալոնի՝ գլխին հարվածից:


Ինչպես նշում է Independent-ը, հոկտեմբերի 14-ին տղամարդը, ում անունը չի բացահայտվում, հիվանդանոց է տեղափոխվել էպիլեպտիկ նոպաների նման նոպաներով: Նրան հետազոտություն են նշանակել ՄՌՏ ապարատով։ Բայց երբ նա ապարատի ներսում էր, սարքի մեջ թթվածնի բալոնն ընկել է կորեացու գլխին ու տեղում սպանել նրան։


Ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը եւ փորձում պարզել, թե ինչպես է թթվածնի բալոնը հայտնվել ՄՌՏ սենյակում: Ենթադրվում է, որ ներկառուցված թթվածնի մատակարարման համակարգն անսարք է եղել, ուստի անհրաժեշտ է եղել արտաքին աղբյուր:


Սենյակում, որտեղ գտնվում է ՄՌՏ սարքը, կա ուժեղ մագնիսական դաշտ, այնպես որ դրա կողքին մետաղական առարկաներ չեն պահվում: Նույն պատճառով, բոլորը, ովքեր մտնում են ՄՌՏ սենյակ, պետք է դրսում թողնեն մետաղական իրերը, այդ թվում՝ բանալիներն ու զարդերը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր