Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել.Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից          Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն.Ժամանակը մեր դեմ է աշխատում       Հայկական բանակի գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել    

21 հոկ 2021 16:41

Տեսանյութ.Անգլուխ հազարավոր մարմիններ են մեզ տվել, իսկ թշնամու գլուխ կտրած որբ տղային ուզում են այստեղ ցմահ դատեն. զինծառայողի հայր

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության շենքի դիմաց էին հավաքվել անհետ կորած և զոհված զինածառայողների հարազատները, պահանջում էին հանդիպել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

Զինծառայողներից մեկի հարազատը՝ Սամվելը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ այլևս չեն հավատում ոչ մի պաշտոնյայի խոսքին։ Կարծում են, բոլորն էլ մեղավոր են։

«Դուք էսքան ժամանակ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկին դատեն, ասեն՝ էս մարդը մեղավոր է 10 կամ 20 երեխու համար։ Ոչ մեկին մինչեւ հիմա չեն դատել։ Քյարամյանը չկա, իր ենթականերին ասել է՝ լիազորում եմ, իմ տեղը հանդիպեք, բայց հասարակ քննիչը մեզ ի՞նչ պատասխան պիտի տա»,- ասաց Սամվելը ու տեղեկացրեց, որ պահանջում են գտնել գոնե մի քանի մեղավորների, քանի որ պատերազմի սկզբից անցել է մեկ տարի ու այս ընթացքում տարբեր գերատեսչությունների դռներ են թակել։

«Մեր երեխեքը երբ կռվի են բռնվել, մոտ երկու ժամ կռվել են։ Իրենց լեյտենանտը ասել է, թե փամփուշտ չկա, գնում է փամփուշտի հետեւից, այսինքն՝ փախել է։ Երեխեքը ասել են՝ բայց մագազինների մեջ փամփուշտ կա, ո՞ւր եք գնում, ասել է՝ չէ, չէ, պիտի գնամ դրանց հետևից։

Հիմա էդ լեյտենանտը գնացել է ուրիշ դիրքեր ծառայում է։ Ես իրենց հարամանատարին երբ տեսա, ասացի՝ ինչի եք էս լեյտենանտին տարել մեկ այլ տեղ, մեկ է էլի փախնելու է»,- ասաց նա։

Սամվելի խոսքով՝ երեխաները կռվել են հանուն հայրենիքի, իսկ հիմա պատերազմի դրվագները չեն բացահայտվում։ Իրենց ասել են, թե 2000 գործ կա՝ դավաճանների, երեխաներին խաբողների, սխալ հրաման տվողների մասին, բայց մեկ տարի ու մեկ ամիս է անցել, պատժված որևէ մեկի անունը չեն լսել։

«Այսօր մի հերոս տղա ունենք, որ ոնց որ թուրքերն են վերաբերվել մեր երեխեքի հետ, մի հատ թուրքի գլուխ է կտրել ու իրենք ուզում են 18 տարուց մինչև ցմահ բանտարկեն, բայց մենք ունենք հազարավոր մարմիններ, որ բերել ենք ու ոչ մեկի գլուխը չի եղել։ Ինքը որբ երեխա է եղել, հայրենիքի համար կռվել է ու էսօր մենք դատում ենք։ Դե բերեք մնացածներին էլ դատենք։ Իմ տղայի զամպալիտ դիվիզիան հարցնումա՝ Սաքոյից խաբարություն չունե՞ս։ Ես Հայաստանից պիտի գնայի տեղեկացնեի, թե որտե՞ղ է իմ տղան։ Ես զանգել եմ հրամանատարին, խնդրել, աղաչել եմ, որ գնանք մարմինները հանենք, ինքը ասում է՝ սխալ հասցեով եք զանգել»։

Սամվելի տեղեկություններով՝ հրամանատարի սխալ հրամանների պատճառով վեց զոհ են ունեցել, մյուսները փախել են մինչև Կարմիր Շուկա։ Զինծառայողի հարազատը նշեց, որ երեխաները «Ես եմ» ծրագրով ծառայողներ են եղել՝ 2 տարի 6 ամիս են ծառայել։ Կարմիր Շուկա հասնելուն պես, հոկտեմբերի 17-ին, ռազմական ոստիկանները նրանցից վեցին ձերբակալել են, յոթ օր ծեծել ու տանջել են՝ տեղեկություն ստանալու համար։ Վստահեցնում է, որ վեց զինծառայողը չէր կարող վաշտին խաբելով փախուստի դիմել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր