«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները          Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին       Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել    

22 հոկ 2021 12:15

Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ.Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է, գրում է aa.com.tr-ն:

Նա նաև ասել է, որ առաջիկայում (հոկտեմբերի 26-ին) Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում չի ծրագրում այցելել Բաքու: Փոխարենը նա կմասնակցի Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:

«Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև նոր նախագծեր կսկսենք գյուղատնտեսության ոլորտում։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ»,-ասել է Էրդողանը:

Թուրքայի առաջնորդը նաև ասել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականների մաքրման հարցում:

Անդրադառնալով Իրանի ևԱդրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը՝ Էրդողանը նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է վերածվել թեժ փուլի:

«Անձամբ ես նման սպասում չունեմ: Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի մտածել: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի գործել նույն սխալը»,-ասել է Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր