Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

22 հոկ 2021 15:15

Բաքվից մեկնած «Կայրաթի» ֆուտբոլիստների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթիում

Ալմաթիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ինքնաթիռի և մեքենայի մասնակցությամբ վթար։ Մեքենան ընկել է ինքնաթիռի թևի տակ: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: «Կայրաթի» խաղացողներն ու մարզչական շտաբը եղել են ինքնաթիռում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Ղազախական «Կայրաթ» թիմի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել տուն վերադառնալիս՝ Աղդամի «Ղարաբաղ»-ին պարտվելու նախօրեին, հայտնում են երկրի ԶԼՄ-ները:

Երեկ Բաքվում Աղդամի «Ղարաբաղը»  հաղթանակ է տարել Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ՝ ՈՒԵՖԱ -ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում:

Կանտեի կատարած տուգանայինից բաց թողած գոլից հետո հանդիպման ընթացքում պարտություն կրելով` Աղդամի խաղացողները կարողացան երկրորդ խաղակեսում հաղթել 2:1 հաշվով:

Նշենք, որ «Կայրաթի» խաղացող Կամո Հովհաննիսյանը թիմի հետ չէր մեկնել Բաքու, հասկանալի պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր