Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

22 հոկ 2021 17:19

Իբր պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՀ ՀՕՊ համակարգերի 60 տոկոսը՝ ջախջախիչ հարվածներ ենք հասցրել հայկական դիրքերին

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը, գրում է minval.az-ը:

«Օդային ուժերը նախատեսում են նոր ինքնաթիռների ձեռքբերում, այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները։ Միգուցե մոտ ապագայում հանրությանը ներկայացվի, որ ինքնաթիռ է ձեռք բերվելու»։

Փոխնախարարը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ օդային ուժերի առջև դրված առաջադրանքին։ Ըստ Թահիրովի, պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմա-օդային ուժերին հանձնարարվել է համակարգել և ոչնչացնել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը և ապահովել Ադրբեջանի գերազանցությունը օդում:

Ռազմաօդային ուժերի հրամանատարի խոսքով, առաջին օրը ոչնչացվել է ՀՀ ՀՕՊ համակարգերի 60 տոկոսը։

«Օգտագործելով զինանոցում առկա օդային միջոցները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ), ինչպես նաև Պետական սահմանապահ ծառայության (Harop, Sky Striker) հարվածային անօդաչու սարքերը ՝ մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել հայկական դիրքերին, ինչի արդյունքում մարտական հնարավորությունները և դիմադրությունը թուլացել են: Այսպիսով, մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծել հատուկ նշանակության մեր ստորաբաժանումների և ցամաքային զորքերի առաջխաղացման համար», - ասել է Թահիրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր