Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

22 հոկ 2021 16:40

Ադրբեջանցիները Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որ հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և Սյունիքի կապը ՀՀ-ի հետ չեզոքացնել

Երբ մենք խոսում ենք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի, նաև Արցախի դերակատարության բարձրացման մասին, մեր հիմնական խնդիրը պետք է լինի ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում, թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ, չի համակերպվել այն իրականության հետ, որն այսօր աշխարհին մատուցվում է, ցավոք, նաև Հայաստանից և Հայաստանի ներսում քարոզչամեքենայով, «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական ուժերն ու փորձագետները, մասնագետները չպետք է վարանեն հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, բարձրաձայնել, որ հակամարտությունը լուծված չէ, իսկ Ադրբեջանն ունի հեռահար նպատակներ։ Հանրության համակերպվողի կեցվածքը, ըստ քաղաքագետի, հարկավոր է փոխել և արմատավորել սեփական իրավունքներին հետամուտ լինելու գիտակցումը՝ ինչպես Սյունիքին և Արցախին, այնպես էլ ամբողջ Հայաստանին վերաբերող հարցերում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ Սյունիքի խնդիրն առանձին դիտարկելը ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանն իր հեռահար ծրագրերն իրականացնելիս կոնկրետ գործողություններ է անում։

«Նրանք Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և Սյունիքի կապը ՀՀ-ի հետ ամբողջ տարածքով չեզոքացնել։ Այս խնդիրներն իսկապես գլոբալ են և հեռուն գնացող», - ասաց քաղաքագետը՝ հորդորելով չկենտրոնանալ միայն այս պահին առկա վտանգը չեզոքացնելու վրա, դիտարկել թշնամու ընդհանուր քաղաքականությունից բխող գլոբալ վտանգները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր